2 ապրիլի 2013 - 13:20 AMT
Բաքվում «ջղայնացել են» ռուսական «Խորհրդարանական թերթի» վրա

Բաքուն կրկին զայրացած է, այս անգամ ՌԴ «Խորհրդարանական թերթի» վրա: Ինչպես գրում է Aze.az-ը, Ռուսաստանի խորհրդարանի պաշտոնակնա մարմինը «սադրիչ նյութ» է զետեղել ԼՂՀ մասին, որտեղ «անհարգալից վերաբերմունք կա Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության հանդեպ»:

ՌԴ «Խորհրդարանական թերթը» հրապարակել էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հարցազրույցը «Ռոյթերս» գործակալությանը:

Ապրիլի 2-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հարցազրույցը հանվել է թերթի կայքից: