Հրապարակվել է Սիրիայում սպանված ադրբեջանցի գրոհայինների քանակն ու նրանց լուսանկարները, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը՝ «թուրք մոջահեդների կայքի» վրա հղումով:
Ասվում է, որ մինչ օրս Սիրիայում շուրջ 30 ադրբեջանցի գրոհային է սպանվել: Անունները չեն նշվում, սակայն զետեղված են նրանց լուսանկարները:
Դեռ անցյալ տարի Սիրիայի իշխանությունները բազմիցս հայտնել են մի շարք երկրների, այդ թվում Ադրբեջանի գրոհայինների ոչնչացման մասին:
Վերջին տարներին Ադրբեջանի քաղաքացիները ակտիվորեն մասնակցում են ահաբեկչական ու ծայրահեղական գործողություններին Ռուսաստանում, Աֆղանստանում ու Սիրիայում: Իսկ Աֆղանստանում «ապօրինի զինված կազմավորումներին» մասնակցելու համար քրեական պատասխանատվության դատապարտված քաղաքացիները Ադրբեջանում դատապարտվում են ազատազրկման աննշան ժամկետների: