Դևիսի գավաթում Արգենտինայի թենիսի հավաքականի ավագ Մարտին Խայտեն իր սպասելիքներն է ներկայացրել քառորդ եզրափակչի խաղից, որտեղ նրանք հանդիպելու են Ֆրանսիայի դեմ:
«Մենք հիմնավոր դրդապատճառներ ունենք, չէ որ խաղալու ենք աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ: Կարծում եմ, այն, որ հանդիպումը գրունտային կորտում կանցնի` մի փոքր ավելացնում է մեր շանսերը: Ինչ վերաբերում է Ռիշար Գասկեի հաջորղ ելույթին Մայամիի մրցաշարում, ապա կարծում եմ, նա չի հասցրել հարմարվել գրունտին»,-Խայտեի խոսքը մեջբերում է gotennis.ru-ն: