Ստեփանակերտում կայացել է Հայաստանի սամբոյի առաջնությունը` մասնակցությամբ ՀՀ և ԼՂՀ ուժեղագույն ավելի քան 70 ուժեղագույն մարզիկների:
Հաղթողներ են դարձել Տիգրան Կիրակոսյանը ( 52 կգ), Էռնեստ Հայրապետյանը (57 կգ), Արեն Անտոնյանը (62 կգ), Անդրանիկ Նաղդալյանը (68 կգ), Վաչիկ Վարդանյանը (74 կգ), Մավրիկ Նասիբյանը (82 կգ), Աշոտ Դանիելյանը (90 կգ), Դավիթ Գրիգորյանը (100 կգ) և Արտյուշա Մկրտչյանը (+100 կգ):
Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրներն արժանացել են համապատասխան կարգի մեդալների, պատվոգրերի, դրամական պարգևների, չեմպիոնները` նաև անհատական նվերների:
Առաջնությանը եզրափակիչ գոտեմարտերին հետևել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: