Իտալիայի խորհրդարանը ապրիլի 18-ին կսկսի նոր նախագահի ընտրությունը, որը կգա փոխարինելու Ջորջիո Նապոլիտանոյին: Այդ մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Լաուրա Բոլդրինին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Նապոլիտանոն, որի յոթամյա ժամկետը սպառվում է մայիսի կեսին, երկիրը քաղաքական փակուղուց հանելու ջանքերից հետո, հայտարարել է, որ հաջորդ նախագահը կկարողանա շտկել վիճակը: