5 ապրիլի 2013 - 09:10 AMT
Ցերեկային ժամերին ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ

Այսօր եղանակը Հայաստանում կպայմանավորվի հարավ-արևմտյան տեղումնաբեր զանգվածի ներթապանցմամբ: Կեսօրից հետո ողջ տարածքում կդիտվի ամպամածության ավելացում, ցերեկային ժամերին ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ:

Առանձին վայրերում, հատկապես` հարավային շրջաններում հավանական են տևական և ինտենսիվ անձրևներ: Օդի ջերմաստիճանն այստեղ ցերեկը կնվազի 3-5 աստիճանով: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամի մինչև 15-18մ/վրկ արագությամբ:

Արարատյան դաշտում ցերեկային ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առատ տեղումներ այստեղ չեն սպասվում: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ որ արդեն հանգստյան օրերին օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա, կհաստատվի առանց տեղումների, ջերմ գարնանային եղանակ:

Երևանում ցերեկային ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ:

Սպասվում է +22+24 աստիճան տաքութուն: