5 ապրիլի 2013 - 11:28 AMT
Խուան Մոնակո. Ժիլ Սիմոնի հետ ես բազմիցս եմ հանդիպել կորտում, և յուրաքանչյուր խաղ շատ համառ է եղել

Արգենտինացի թենիսիստ Խուան Մոնակոն մեկնաբանել է իր առաջիկա հանդիպումը ֆրանսիացի Ժիլ Սիմոնի հետ Դևիսի գավաթի քառորդ եզրափակչի շրջանակում Արգենտինա-Ֆրանսիա խաղի ժամանակ:

«Մենք Ժիլ Սիմոնի հետ բազմիցս ենք հանդիպել կորտում, և յուրաքանչյուր խաղ շատ համառ է եղել: Պետք է պատրաստ լինել պայքարելու յուրաքանչյուր գնդակի համար»,-Մոնակոյի խոսքն է մեջբերում մրցաշարի պաշտոնական կայքը:

Ապրիլի 5-ին կորտ դուրս կգան նաև Կարլոս Բերլոկն ու Ժո Վիլֆրիդ Ցոնգան: Շաբաթ օրը Դավիթ Նալբանդյանը Օրասիո Սեբալյոսի հետ զուգախաղում կդիմակայի Ժուլյեն Բենետոյին ու Միշել Լլոդրեին: