7 նոյեմբերի 2005 - 16:23 AMT
Ադրբեջանի ընդդիմությունը պահանջում է անցկացնել նոր ընտրություններ
Ադրբեջանական ընդդիմությունը չի ճանաչում նոյեմբերի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում քվերակության արդյունքները եւ պահանջում է նոր ընտրությնուններ անցկացնել: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին, ընտրությունների ընթացքում տեղ են գտել զանգվածային կեղծարարություններ: Նրա խոսքերով, ընդդիմությունը պատրաստ է վճռականորեն պայքարել նաեւ առաջիկայում: Այս պահին, Ժողովրդավարական կուսակցության գրասենյակի մոտ, որտեղ տեղի է ունենում մամլո ասուլիսը, մեծ ամբոխ է հավաքվել: Նշենք, որ ըստ ԿԸՀ տվյալների, ընտրությունների առաջատարը «Ենի Ադրբեջան» կուսակցությունն է: 125 մանդատից 64 նրանն է: Միջազգային դիտորդները լուրջ խախտումներ չեն գրանցել ընտրությունների ընթացքում, հայտարարում է «Ռեգնոմ» գործակալությունը: