5 ապրիլի 2013 - 21:20 AMT
Ազատության հրապարակում հանրահավքն ավարտվեց. Երթ է սկսվել

Ազատության հրապարակում հանրահավքն ավարտվեց: Այս պահին երթ է սկսվել, որի մասնակիցները Հյուսիսային պողոտայով շարժվում են սեպի Հանրապետության հրապարակ` «Բարև Հայաստան» բացականչություններով:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ներկայացնելով երթուղին, հավաքվածներին ասել է. «Ուս ուսի, ոստիկանների ուղեկցությամբ, մայթերով պիտի քայլեն Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Ամիրյան, Պրոսպեկտ, և վերադառնալով հրապարակ ասեն` ապրիլի 9-ը, Հայրենիք, Սփյուռք, Ազգային միասնության տոն, կեցցե Հայաստանը, կեցցե հայ ժողովուրդը»:

Երթի սկզբամասում պարզված է «նվաճիր քո ազատությունը» պաստառը: Մասնակիցները պարզել են նաև ՀՀ պետական դրոշները: Երթը գլխավորում է Րաֆիի Հովհաննիսյանը:Մինչ այս պահը որևէ միջադեպ չի գրանցվել: