6 ապրիլի 2013 - 13:19 AMT
Հյուսիսային Կորեան դիվանագետներին ժամկետ է տվել մինչև ապրիլի 10-ը

ՀԿԺՀ իշխանությունները զգուշացրել են Մեծ Բրիտանիային, որ ապրիլի 10-ից սկսած չեն կարողանա երաշխավորել նրա դիվանագիտական առաքելության աշխատակիցների անվտանգությունը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ավելի վաղ ուրբաթ օրը հյուսիսկորեական ԱԳՆ-ն առաջարկեց օտարերկրյա դեսպանություններին դիտարկել իրենց աշխատակիցներին տարհանելու հարցը, կապված Կորեայի թերակղզում իրավիաճակի սրման հետ:

Մարտի 30-ին Հյուսիսային Կորեան «պատերազմական վիճակում է» Հարավային Կորեայի հետ, իսկ նախօրեին «վավերացրել է անողոք գրոհն ԱՄՆ դեմ, հնարավոր է, նաև միջուկային զենքի կիրառմամբ»: