9 ապրիլի 2013 - 14:14 AMT
Պենտագոնի ղեկավարը շտապ այցով կժամանի Իսրայել

Իսրայելի պաշտպանության բանակի ռադիոն հայտնել է, որ ԱՄՆ ՊՆ ղեկավար Չակ Հեյգելը ապրիլի 21-ին կայցելի Իսրայել: Հաղորդագրության մեջ ասվում է, որ այցը շատ «անսպասելի էր և խոսքը գնում է ինչ-որ շատ շտապ խնդրի կարգավորման մասին»: Ըստ ռադիոյի, խոսքը, հավանաբար, Իրանի սպառնալիքի մասին է և Սիրիայում իրավիճակի վատթարացման: