9 ապրիլի 2013 - 10:13 AMT
Կեսօրին հնարավոր են տեղումներ

Ասօր կեսօրին հանրապետության ողջ տարածքում կդիտվի ամպամածության ավելացում, ցերեկային ժամերին գրեթե ամենուրեք սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ և միայն Արցախում առայժմ էական տեղումներ չեն սպասվում:

Ամպրոպի ժամանակ հնարավոր է նաև քամի մինչև 15-20մ/վրկ արագությամբ:

Առանձին վայրերում հնարավոր են առատ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ: Ինչպես և կանխատեսվել էր, օդի ջերմաստիճանը կսկսի նվազել, երեքշաբթի կցրտի մոտ 3 աստիճանով:

Առաջիկա օրերին տեղումնային եղանակն ու օդի ջերմաստիճանի նվազումը կշարունակվեն: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ Երևանում ցերեկային ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ: Կդիտվի մինչև 25 աստիճան տաքություն: