9 ապրիլի 2013 - 10:37 AMT
Ր. Հովհաննիսյանի կողմնակից երիտասարդները բուհերի մոտ ակցիա են անցկացնում

«Հեղափոխությունը սկսվում է ուսանողներից», «Դասադուլ», «Ազատ ուսանող», «Այլևս ոչ մի կեղծված ընտրություն»: Մի խումբ երիտասարդներ, ովքեր սատարում են ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին այս վանկարկումներով Երևանի բուհերի մոտ ուսանողներն հորդորում են այսօր՝ ժամը 11:00-ին գնալ Ազատության հրապարակ:

Երիտասարդներն իրենց ակցիան սկսել են Մարյր բուհի մոտից:

Նշենք, որ ակցիային հետևում են ոստիկանները, որոշ տեղերում նրանք պատ են կազմել:

Հավելենք, որ այսօր ժամը 12:00-ին Մարզահամերգային համալիրում կկայանա Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, միևնույն ժամանակ Ազատության հրապարակում հավաք է անցկացնում Րաֆֆի Հովհաննիսյանը: