9 ապրիլի 2013 - 12:18 AMT
Սերբիան մերժել է ԵՄ համաձայնագիրը Կոսովոյի վերաբերյալ

Սերբիան մերժել է ԵՄ համաձայնագիրը Կոսովոյի վերաբերյալ: Բրյուսելը պահանջել է Բելգրադից փաստացի հսկողությունը հյուսիսային Կոսովոյի հանդեպ փոխանցել ԵՄ-ին անդամակցելու մասին բանակցությունների մեկնարկի դիմաց: Սերբիայի իշխանությունները մերժել են համաձայնագիրը:

2008թ. փետրվարին Կոսովոն միակողմանի կարգով անկախություն հռչակեց Սերբիայից: Կոսովոյի անկախությունը ճանաչել է ՄԱԿ անդամ 99 անդամ պետություն և ԵՄ անդամ 22 պետություն, այդ թվում նաև Մեծ Բրիտանիան:

Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը և համարում է այն իր տարածքը: ԵՄ-ին անդամակցելու համար Բելգրադը պետք է կարգավորի հարաբերությունները հարևանների հետ: