9 ապրիլի 2013 - 12:41 AMT
Իրանն աշխատում է երկրի հարավում միջուկային ռեակտորի ստեղծման վրա

Իրանի մասնագետները մշակում են սեփական միջուկային ռեակտորի նախագիծը, որը նախատեսվում է տեղակայել երկրի հարավում, հայտնում է իրանական Իռնա գործակալությունը՝ Բուշերի ԱԷԿ նախկին ղեկավար Նասեր Շարիֆլոյի վրա հղումով:

Ակնկալվում է, որ 360ՄՎտ հզորությամբ կայանը կտեղակայվի Դարկայն տարածաշրջանում: Ինչպես նշել է Շարիֆլոն, բոլոր սարքավորումները կարտադրվեն հիմնականում Իրանում տեղացի մասնագետների կողմից:

ԱՄՆ-ն ու Արևմուտքի մի շարք երկրներ կասկածում են Իրանին միջուկային զենքի մշակման մեջ