12 նոյեմբերի 2005 - 13:14 AMT
ՀԱՊԿ ղեկավար. ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմակայանները պոտենցիալ սպառնալիք են Ռուսաստանի անվտանգության համար
Ռուսաստանի շուրջ տեղակայված ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմակայանները պոտենցիալ սպառնալիք են նրա անվտանգության համար` այդպես է համարում Հավաքական անվտանգության պայմանագրի մասին կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Այս ռազմակայանները ռազմական կառուցվածքի հզոր տարրեր են, որոնք կարող են գործարկվել ռազմական, տնտեսական եւ տեղեկատվական օբյեկտների ճնշման համար կոնկրետ տարածաշրջանում կոնկրետ գործողություններ անցկացնելիս»,-հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: Նշենք, որ ՀԱՊԿ կազմում են` Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: