11 ապրիլի 2013 - 17:53 AMT
S7 Airlines-ը ապրիլի 17-ից կավելացնի Մոսկվայից Երևան չվերթների քանակը

S7 Airlines ավիաընկերությունը ապրիլի 17-ին ավելացնում է չվերթների քանակը Մոսկվա-Երևան ուղղությամբ, ինչպես նաև թռիչքներ է իրականացնում Երևանից Նովոսիբիրսկ ու Չելյաբինսկ: Թռիչքները կատարավում են Airbus A320 ինքնաթիռներով, որոնք նախատեսված են 158 ուղևորի համար:

Մոսկվա-Երևան չվերթը ամենամեծ պահանջարկն ունեցող չվերթերից է ռուսական շուկայում և զբաղեցնում է 5-րդ տեղը Մոսկվայից Անթալիա, Խուրգադա, Շարմ էլ Շեյխ և Բարսելոնա թռիչքներից հետո: Ավիատոմսերի պահանջարկն այդ ուղղությամբ զգալիորեն աճել է ավիաշուկայից «Արմավիայի» հեռանալուն պես: Այժմ Երևանից Մոսկվա չվերթը կատարում են նաև «Աերոֆլոտն» և «Տրանսաերոն»: Հայաստանի կողմից այդ ուղղությամբ ավիափոխադրող չկա, հայտնում է ato.ru-ն: