12 ապրիլի 2013 - 12:31 AMT
Թուրք դպրոցականների մեծ մասը հայերին, հրեաներին ու հույներին համարում է Թուրքիայի թշնամիներ

Թուրք դպրոցականների 70 տոկոսը համարում է, որ հայերը, հրեաներն ու հույները Թուրքիայի թշնամիներն են, և եթե պահը գա, կարող են վնասել Թուրքիային: Այդ մասին է վկայում հարցունը, որն անց է կացվել Ադանայում, հարցման է ենթարկվել 800 ուսուցիչ և 1066 աշակերտ, գրում է Radikal թերթը:

Թուրքական դասագրքերում ու քննական թեստերում քրիստոնյաները Թուրքիայում, հատկապես հայերը, ներկայացված են որպես դավաճաններ: