12 ապրիլի 2013 - 13:43 AMT
ANCA-ն հրավիրում է Ջոն Քերինն ապրիլի 24-ի արարողությանը ԱՄՆ Կոնգրեսում

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը հրավեր է ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին ներկա գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, որը կանցնի ԱՄՆ Կոնգրեսում ապրիլի 24-ին: Խաչիկյանի նամակում ասվում է, որ սենատոր Քերին միշտ կողմ է եղել, որպեսզի ԱՄՆ կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանւթյունը և հորդորել է դա անել նաև պաշտոնական մակարդակով՝ որպես ԱՄՆ պետքարտուղար: Խաչիկյանը հույս է հայտնել, որ Բարաք Օբաման այս տարի կօգտագործի Հայոց ցեղասպանություն եզրույթը Մեծ Եղեռնի փոխարեն:

«Մենք հուսով ենք, որ կընդունեք մեր հրավերն ու ներկա կգտնվեք մեր միջոցառմանը»,-ասել է Խաչիկյանը Քերիին ուղղված նամակում:

Նամակում նաև ասվում է, որ ապրիլի 24-ին Կալիֆորնիայի ողջ հայ համայնքը մինչև Նյու Յորք նշելու է այդ օրը որպես հիշատակի ու սգո օր: