Այսօր Երկիրը կհայտնվի Արեգակի հզոր փոթորկի ազդեցության տակ՝ սպառնալով էլեկտրոնային սարքավորումների կայուն աշխատանքին: Դա կանդրադառնա նաև մարդկանց ինքնազգացողության վրա:
Ինչպես Բի-բի-սիի ուղիղ եթերում պատմել է անգլիացի պրոֆեսոր Ռեդինգ Քրիս Դեբին, «փոթորկի ազդեցությունն ամենամեծը կլինի շաբաթ օրվա երեկոյան ժամերին»:
Ըստ Դեբիի, Եվրոպայի հյուսիսային մասերում լավ տեսանելի կլինի Հյուսիսափայլը:
Հինգշաբթի օրը Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր պայթյուն, որն ուղեկցվել է իոնացված մասնիկների խոշոր արտանետումով, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: