13 ապրիլի 2013 - 12:53 AMT
The Huffington Post. Օբաման պետք է ստիպի Էրդողանին ներողություն խնդրել հայերից Ցեղասպանության համար

ԱՄՆ նախագահ Օբամայի առաջին ուղևորությունն Իսրայել վերընտրվելուց հետո ուղղված էր Իսրայելի հանդեպ ՀԱՄԱՍ-ի սպառնալիքների չեզոքացմանը: Այդ մասին գրում է ռաբի Շմուլի Բոտեչը The Huffington Post-ում: Ըստ նրա, այցը խորհրդանշական էր, հատկապես նրա ելույթը Երուսաղեմում: Օբաման ճնշում գործադրեց Նեթանյահուի վրա, որպեսզի վերջինս ներողություն խնդրի Էրդողանից Mavi Marmara-ի հետ կապված միջադեպի համար, ինչն էլ արել է վարչապետը: Սակայն այդ ներողությունը հակաարդյունավետ է:

Mavi Marmara-ի հետ կապված միջադեպը պետք է Օբամայի հաշվարկների մի մասը դառնար նրա այցի ժամանակ, քանի որ այն ի հայտ է բերում Թուրքիայի վարքագիծն Իսրայելի հանդեպ, ինչպես նաև Թուրքիայի կողմից պատմական փաստերի համառ ժխտման այլ օրինակներին, այդ թվում իր դերի մերժումը Հայոց ցեղասպանության գործում, որի արդյունքում 1,5 մլն հայ զոհվեց: Եթե Օբաման կատարեց իր խոսոտումը, որ տվել է որպես թեկնածու 2008թ., և շահագրգռված լիներ Մերձավոր Արևելքում հաջողության հասնելու գործում, նա պետք է դրդեր Էրդողանին փոխադարձ քայլ կատարել և ներողություն խնդրել բազմաչարչար հայերից ժամանակակից պատմության առաջին ցեղասպանության համար: Ինչպես ասվում է Ներկայացուցիչների պալատի բանաձևում, այդ կոտորածը «փաստագրված անհերքելի ապացույցներով, որ առկա են Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Վատիկանի և այլ երկրների արխիվներում»:

Ստանալու համար հայերի աջակցությունը սենատոր Օբաման 2008թ. հունվարի 19-ին ասել է. «Երկու տարի առաջ ես քննադատեցի Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին պաշտոնից ազատելը ցեղասպանություն եզրույթի ճիշտ օգտագործման համար: Հայոց ցեղասպանությունը զուտ հայտարարություն չէ, կամ անձնական մի տեսակետ ու կարծիք, այլ լայնորեն փաստագրված փաստ, որի վերաբերյալ կան նաև հսկայական քանակի պատմական վկայություններ: Որպես սենատոր ես վճռականորեն սատարում եմ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը, իսկ որպես նախագահ ես խոստանում եմ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Սակայն, փոխարենը, իր խոստումը կատարելու ուղղությամբ աշխատելու փոխարեն, նախագահ Օբաման և նրա վարչախումբը խուսափում են «ցեղասպանություն» եզրույթից և աշխատում են կուլուարներում կանխելու համար նրա ճանաչումը Կոնգրեսում»,-գրում է Շմուլի Բոտեչը: