13 ապրիլի 2013 - 14:14 AMT
Հոսնի Մուբարաքի երկրորդ դատավարությունը 10 րոպե է տևել

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի երկրորդ դատավարության նախագահող դատավորն ինքնաբացարկ է հայտարարել, հայտնում է BBC-ին:

Դատավոր Մուստաֆա Հասան Աբդալլան հայտնեց նաև, որ գործը տեղափոխվում է Կահիրեի վերաքննիչ դատարան: Հոսնի Մուբարաքի երկրորդ դատավարությունը 10 րոպե տևեց: Մուբարաքին մեղադրում են 850 մարդու մահվան մեջ: