15 ապրիլի 2013 - 21:46 AMT
Թուխմանուկի ֆաբրիկայի նոր պոչամբարի նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ կանցկացվեն

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով ապրիլի 19-ին` ժամը 12.00-ին, ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդակցությունների դահլիճում կանցկացվեն «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի նախագծի բնապահպանական մասի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքի ղեկավարի և համապատասխան պետական մարմինների կարծիքների հասարակական լսումները:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, հայտնում են Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից: