Հայաստանի մականախաղի հավաքականը կմասնակցի 2014-15թթ. Համաշխարային Լիգայի առաջին և երկրորդ ռաունդներին: Մասնակցության պաշտոնական հրավերը ուղարկել է մականախաղի միջազգային ֆեդերացիան:
Համաշխարհային լիգայի 1-ին ռաունդը տեղի է ունենալու 2014 թվականի հուլիսին, իսկ 2-րդը՝ 2015 թվականի փետրվարին: Հայ մականորդները ուսումնամարզական հավաքներ են անցկացնում, որոնք հիմնականում տեղի են ունենում Հրազդանում:
Ռաունդներին հաջող հանդես եկած լավագույն 6 թիմերը իրավունք կստանան մասնակցելու 2016թ. Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունենալիք Օլիմպիական խաղերին: