16 ապրիլի 2013 - 20:49 AMT
ԱԻՆ. Էլեկտրական լարերի կարճ միացման հետևանքով այրվել է տրոլեյբուսի դիմացի հատվածը

Այսօր, ժամը 19.37-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մազմանյան-Հ. Շիրազ խաչմերուկում այրվում է տրոլեյբուս:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

ԱԻՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ էլեկտրական լարերի կարճ միացման հետևանքով այրվել է տրոլեյբուսի դիմացի հատվածը: