17 ապրիլի 2013 - 13:33 AMT
ՀՀ-ն պատրաստ է կարգավորել Հունգարիայի հետ հարաբերությունները վերջինիս համապատասխան քայլերից հետո միայն

Հայաստանը միշտ պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հունգարիայի հետ, սակայն Հունգարիան պետք է համապատասխան քայլեր կատարի: Այսօր ՀՀ ԱԳՆ-ում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզեց այն բանից հետո, երբ օգոստոսի 31-ին Հունգարիան արտահանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում շնորհվեց: Ըստ որոշ աղբյուրների, Սաֆարովի արտահանձնումն իրականացվել է Ադրբեջանի կողմից Հունգարիային տրամադրվելիք 2-3 եվրոյի դիմաց: Հունգարական կողմը հերքում է այս հայտարարությունները: