17 ապրիլի 2013 - 15:29 AMT
Թուրքիան փակել է իրանցիների բանկային հաշիվները

Թուրքիայի Բանկերի կանոնակարգման ու հսկողության գործակալությունը պարտավորեցրել է երկրի բանկերին փակել իրանցիների բանկային հաշիվները: Ենթադրվում է, որ որոշումը կայացվել է Իրանի դեմ ԱՄՆ ու այլ արևմտյան երկրների պատժամիջոցների համատեքստում: Իրանցի հաճախորդներին ասվել է, որ նրանք պետք է կամ գումարը հանեն մինչև ապրիլի 17-ը, կամ էլ այն կառգրավվի: Թուրքիայի ֆինանսական կառույցները նմանատիպ որոշում են կայացրել նաև Սիրիայի քաղաքացիների հանդեպ: