Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրել է քաղաքացիական ազգային համաժողով, որը կգումարվի վաղը՝ ապրիլի 19-ին ժամը 18:00-ին, «Անի պլազա» հյուրանոցում: Այս մասին հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից:
«Սա լինելու է քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և ազատ քաղաքացիների միջեւ մեր ազգի ապագային առնչվող աննախադեպ քննարկում»,- ասել է Հովհաննիսյանը՝ ընդգծելով. «Մենք կտանք պայքարի նոր շրջափուլի մեկնարկը և միասին ձեռնամուխ կլինենք Նոր Հայաստանի կազմավորմանը»: