18 ապրիլի 2013 - 12:28 AMT
Գորհայք -Սարավան ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորհայք -Սարավան ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։

Ինչպես PanARMENIAN.Net_ին հայտնել են տրանսպորտի և կապի նախարարությունից, այդ ճանապարհահատվածին ձյուն և մերկասառույց չկա։