«Հայփոստ» ՓԲԸ-ն գործարկել է նոր Տեղեկատու կենտրոն` սպասարկման որակը և հաճախորդ-ընկերություն հաղորդակցությունը բարելավելու համար:
Տեղեկատու կենտրոնը վերազինվել է ժամանակակից տեխնիկայով, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ավելի մեծաթիվ զանգերի միաժամանակյա ընդունումը: Ինտերակտիվ ձայնային պատասխանի համակարգն ապահովում է զանգերի ուղղորդումն ըստ ստորաբաժանումների, իսկ զանգերի ձայնագրումը հնարավորություն է տալիս վերահսկել ծառայության մատուցման որակը:
Այդ նպատակով «Հայփոստ»-ը ավելացրել է Տեղեկատու կենտրոնի աշխատակիցների թիվը: