Դոնի Ռոստովի «Ապագա» Հայկական ազգային մշակութային ինքնավարությունը «Բոլշոյ» կինոթատրոնի հետ համատեղ ապրիլի 24-ին կներկայացնի «Գարեգին Նժդեհ» ֆիլմը: Ֆիլմի ցուցադրությունը կանցնի Հայոց ցեղասպանության զոհերի ամենամյա Հիշատակի օրվա շրջանակներում: «Գարեգին Նժդեհը» պատմական դրամա է, հիմնված իրական իրադարձությունների վրա ու պատմում է ականավոր հայ քաղաքական ու ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի մասին: Ցուցադրությանը կհրավիրեն Դոնի Ռոստովի հայոց լեզու դասավանդող ուսուցիչներին, ինչպես նաև Հայոց լեզվի ու գրականության ամենամյա օլիմպիադայի հաղթողներին, հայտնում է miasin.ru-ն: