18 ապրիլի 2013 - 15:02 AMT
Ադրբեջանի ԶՈւ շարքերում հերթական պատահարն է՝ երկու զինծառայող է վիրավորվել «անզգուշության պատճառով»

Ադրբեջանի ԶՈւ N զորամասի զինվոր Սաբուհ Օսմանլիի հաշվառված ինքնաձիգից կատարված կրակոցներից վիրավորվել են նրա զինակիցներ Էլշադ Հատամովն ու Մովլուդ Մուրթուզալիևը 1994թ. ծնված: Երկուսն էլ տեղափոխվել են հոսպիտալ: Ըստ նախնական տվյալների, միջադեպը տեղի է ունեցել զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Արտակարգ պատահարի մասին տեղեկությունը հաստատել են Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունում: