18 ապրիլի 2013 - 13:53 AMT
Ապրիլի 19-ին Աջափնյակի որոշ հատվածներ կջրազրկվեն

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. ապրիլի 19-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Դավթաշեն գյուղի, Մելքումով փողոցի, «Հանրապետական» բժշկական կենտրոնի, «Մալայան» ակնաբուժական կենտրոնի, ՊՀՀՏ Երևանի Աջափնյակ տարածքային կենտրոնի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: