Ապրիլի 21-27-ը Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից երկրների դպրոցական սպորտի առաջին միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստանի շախմատի և բադմինթոնի ֆեդերացիաներին տրամադրելու համար կառավարությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է ավելի քան 1.5 մլն դրամ։
Մեկ այլ որոշմամբ նախարարությանը հատկացվել է 28 մլն դրամ, որը տրամադրվելու է Հայաստանի նետաձգության ազգային ֆեդերացիային` 2013 թ. մայիսի 27-ից հունիսի 1-ը Էջմիածին քաղաքում Եվրոպայի Գրան Պրիի 2-րդ փուլի մրցաշարի կազմակերպման և անցկացման նպատակով։