18 ապրիլի 2013 - 16:38 AMT
Նորից երկրաշարժ Իրանում. Այն 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է նաև Հայաստանում

Այսօր, ժամը 15.14-ին սեյսմիկ ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 14.39-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում` Խոյ քաղաքից 45 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: ԱԻՆ լրատվական ծառայությունից PanARMENIAN.Net-ը տեղեկանում է, որ երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես Մեղրի, Կապան, Ջերմուկ և Եղեգնաձոր քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ: