18 ապրիլի 2013 - 16:40 AMT
Օրգովի կիրճում նոր ՓՀԷԿ-ի կառուցմանը դեմ գյուղացիները պատրաստվում են խանգարել շինարարությանը

Բյուրականում քիչ առաջ ավարտվել են հասարակական լսումները Օրգովի կիրճում նոր ՓՀԷԿ կառուցելու շուրջ, որը ըստ որոշ աղբյուրների պատկանում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Գյուղի բնակչությունը կտրուկ դեմ է արտահայտվել ծրագրին, քանի որ նոր ՓՀԷԿ-ը վտանգում է իրենց հողատարածքները ջրով ապահովելու հարցը: Հիմա գյուղացիները խմբով և զայրացած, մոտ 1000 մարդ, շարժվում են դեպի կառուցման վայր որպեսզի տեխնիկան դուրս հանեն ձորից: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է բնապահպան-ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը: