2013-ի մարտին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է և կազմել է 8,1տոկոս 2012-ի նույն շրջանի համեմատ: Միաժամանակ, ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2013-ի մարտին փետրվարի համեմատ այս ցուցանիշը աճել է 14,6 տոկոսով: Միաժամանակ 2013-ի հունվար-մարտին 2012-ի նույն շրջանի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8,7 տոկոսով:
Միաժամանակ, 2013-ի մարտին 2012-ի նույն շրջանի համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 3,4 տոկոսով:
Հաշվետու շրջանում արձանագրվել է 0,4 տոկոս գնաճ: Միժամանակ 2013թ. հունվար-մարտին 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ գրանցվել է 3 տոկոս գների աճ սպառողական շուկայում:
2013-ին Հայաստանում բյուջեի տնտեսական աճը նախատեսվում է 6.2 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4±1,5 տոկոսի: