22 ապրիլի 2013 - 12:59 AMT
Վաշինգտոնի նահանգում 5 մարդ է սպանվել

Հինգ մարդ է սպանվել Վաշինգտոնի նահանգի Ֆեդերալ Ուեյդ քաղաքում, հայտնում է Associated Press-ը: Ահազանգը ստացվել է տեղական ժամանակով երեկոյան մոտ 9:30-ին: Ոստիկանությունը դեպքի վայրում՝ ավտոկայանատեղիում երկու վիրավորների է հայտնաբերել: Քիչ անց նույն վայրում ևս երկու սպանված է հայտնաբերվել: Բնակարաններից մեկում հայտնաբերվել է մահացած մի տղամարդ, իսկ մյուսում՝ սպանված կին: Բախման պատճառները պարզվում են: Ոստիկանությունը հայտարարել է, որ հրաձգության մասնակիցների ոչ ոքի չի հաջողվել հեռանալ, ուստի տեղի բնակչության համար վտանգ չկա: