22 ապրիլի 2013 - 15:04 AMT
Փորձագետ. Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո կարող ենք պատկերացնել` ինչ կլինի Վրաստանի վիճակը

Վրացական հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն առաջարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Վրաստանում դնել հանրաքվեի:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա նկատեց, որ վրաց հասարակության ներսում տեղեկացվածության պակաս կա և հայկական կողմի խնդիրն է վրաց հասարակությանը ներկայացնել 1915-ի ապրիլի 24-ի ողբերգական իրադարձությունները: «Վրաստանի կախվածությունը Թուրքիայից Հայոց ցեղասպանության ճանաչման մեծ խոչընդոտ է:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Թուրքիայում Վրաստանից մոտ հինգ հարյուր հազար արտագնա աշխատող կա: Եվ բացի այդ, մեծ քանակությամբ ապրանք է Վրաստանը ներկրում Թուրքիայից: Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո մենք կարող ենք պատկերացնել, թե ինչ կլինի Վրաստանի վիճակը»,- ասաց փարձագետը: