22 ապրիլի 2013 - 16:19 AMT
Վարնայի հայ համայնքը կնշի Հայոց ցեղասպանության 98-ամյա տարելիցը

Վարնայի հայ համայնքը մի շարք միջոցառումներ է կազմակերպել ապրիլի 24-ին՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի 98-ամյա տարելիցին: Ըստ Gantegh Araratyan կայքի հիմնադիր ու խմբագիր Ներսես Կետիկյանի, Սբ Սարգսի եկեղեցու բակում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ կկատարվի հոգեհանգստյան արարողություն: Երեկոյան տեղի կունենա երթ, ծաղկեպսակներ կդրվեն: