23 ապրիլի 2013 - 09:43 AMT
Միայնակ տարեց կինը ապրում է խարխուլ տնակում

Ցավոք վերջին շրջանում «Շիրակ կենտրոնի» աշխատակիցների դիտարկումները ցույց են տալիս, որ Գյումրու ժամանակավոր կացարաններում և խարխուլ տնակներում ապրող ընտանիքների շարքում զգալի թիվ են կազմում միայնակ տարեցները:

Հասարակական կազմակերպության աշխատակիցները Գյումրու Վ. Սարգսյան փողոցի հարակից տնակային ավաններից մեկում հանդիպել են 83-ամյա Փեփրոն Սարգսյանին, ով մի տարի է` ապրում է միայնակ: Այն կացարանը ուր նա ապրում է 88-ի երկրաշարժից ի վեր, ամբողջովին շարքից դուրս է եկել անձրևի կաթոցների պատճառով: Փեփրոն Սարգսյանը զորավար Մազմանովի եղբոր աղջիկն է: