Մայիսի 22-ին Ռուսաստանի Մենամարտերի ակումբում առաջին անգամ տեղի կունենա Ջորջիո Պետրոսյանի ու Գագո Դրագոյի սեմինարը: Մենամարտերի ակումբի դեմքը հենց ինքը Դրագոն է:
Դրագոն հայազգի քիկբոքսեր է, որն այժմ հանդես է գալիս Gym Alkmaar ակումբի կազմում: Այժմ նա մասնակցում է K1 MAX առաջնությանը՝ մարզվելով Էդվին Վան Օսի ղեկավարությամբ:
Պետրոսյանը, որն ապրում է Իտալիայում, հանդես է գալիս քիկբոքսինգում և թայ-բոքսինգում: Նա K-MAX Գրան պրիի կրկնակի հաղթող է, Glory World Series Գրան պրիի հաղթող: Մարզվում է Satori Gladiatorium Nemesis ակումբում մարզիչ Ալֆիո Ռոմանուտի ղեկավարությամբ: