23 ապրիլի 2013 - 10:59 AMT
Orange-ի բաժանորդները կարող են ամսական վճարումները կատարել ավտոմատ` բանկի միջոցով

Այսուհետ Orange-ի ամսական բաժանորդագրությունների՝ Թիթեռի, Պանտերայի, Դելֆինի և Առյուծի բաժանորդները, ինչպես նաև Orange Ինտերնետի բաժանորդներն այլևս կարիք չեն ունենա ամեն ամիս մտածել իրենց ամսական վճարները կատարելու մասին:

«Պարզապես մեկ անգամ այցելելով Orange-ի խանութ՝ բաժանորդները կարողեն գրանցվել պարբերական վճարումների համակարգում, որից հետո ամեն ամիս համակարգն իրենց բանկային հաշվից ավտոմատ կերպով կկատարի վճարումները: Ավտոմատ վճարումների այս ծառայությունը լայնորեն տարածված է Արևմտյան Եվրոպայի երկրներում, և Orange-ն ուրախ է լինել առաջին օպերատորը Հայաստանում, որը հնարավորություն է տալիս այս ծառայությունն ակտիվացնել հենց իր խանութներում:

Յուրաքանչյուր ամսվա 1-ից 7-ը պարբերական վճարումների համակարգում գրանցված բաժանորդները էլեկտրոնային փոստով կստանան նախորդ ամսվա հաշիվը և կկարողանան ստուգել այն, իսկ նույն ամսվա 11-ից սկսած կկատարվի վճարումը բանկի կողմից: Յուրաքանչյուր վճարման մասին բաժանորդը կտեղեկացվի SMS-ի միջոցով:

Ծառայությունից կարողեն օգտվել բանկերի հաճախորդները` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ, ԿոնվերսԲանկ, ՎՏԲ-ՀայաստանԲանկ, ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: