«Առավոտ» օրաթերթն այսօրվա համարում տեղադրել էր մի հրապարակում, որտեղ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի պնդում է, թե ապրիլի 9-ին ծառայություն կատարող ոստիկաններից մեկը զինված է եղել ինքնաձիգով:
Այս առնչությամբ ոստիկանությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ապրիլի 9-ին զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգ ապահովող ոչ մի ոստիկան հրազեն չի կրել:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին «Ժառանգության» երթի ժամանակ Բաղրամյան պողոտայում միջադեպ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը վնասվածք էր ստացել:
Նշենք նաև, որ Արմեն Մարտիրոսյանը երեկ որպես գործով վկա հրավիրվել էր ՀՔԾ՝ ցուցմունք տալու: