Փրոմոութեր Ֆրենկ Էսպինոզան հայտարարել է, որ հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը չի ցանկանում կողքից հետևել, թե ինչպես է Նոնիտո Դոնեյրը հոկտեմբերին մենամարտելու գերթևթևագույն քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիկտոր Տերրասասի հետ:
Էսպինոզան նշել է, որ Դարչինյանը NABF չեմպիոն է ու առաջին տեղն է գրավում 112 բռնցքամարտիկների ցուցակում, որպեսզի մենամարտի Տերրասասի հետ, հայտնում է boxingscene.com-ը:
Մայիսի 11-ին Լարեդոյում (ԱՄՆ) Վիկ Դարչինյանը 10-ռաունդանոց մենամարտ կանցկացնի Խավիեր Գալոյի դեմ: «Վիկը արժանի է մենամարտել Տերրասասի հետ, եթե հաղթի, երջանիկ կլինի ռևանշ անցկացնել Դոնեյրի հետ: Ես նույնիսկ կարդացել եմ, որ Տերրասաս-Միխարես զույգի հաղթողը ստիպված է լինելու հանդիպել Դարչինյանի հետ»,-ասել է Էսպինոզան: