Գյումրու Շիրակի փողոցում հնչած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք ստացած քաղաքացիներից մեկը հիվանդանոցում մահացել է: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեցին ոստիկանության Գյումրու բաժնից:
Ավելի վաղ Գյումրու բժշկական կենտրոնից PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել, էին, որ իրենք քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ չունեն, միայն գիտեն, որ նրանց վիրահատելու են:
Ոստիկանության Գյումրու բաժնից էլ տեղեկացրել էին, որ Շիրակացի փողոցում կրակոցներ են հնչել, որից հետո երկու հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել են հիվանդոց: Ոստիկանության աշխատակիցն այլ մանրամասներ չէր հաղորդել: