23 ապրիլի 2013 - 15:23 AMT
Բաց նամակ. Երկրաշարժից տուժած կապանցի ընտանիքի տունը ծայրահեղ վթարային է

Կապանի Բարաբաթում թաղամասի 104 տան բնակիչները բաց նամակ են հղել Արտակարգ իրավիճակների նախարարությանը, Կապանի քաղաքապետին և Սյունիքի մարզպետին, որտեղ խնդրում են քայլեր ձեռնարկել ծայրահեղ վթարային վիճակում գտնվող տան բնակիչներին օգնելու համար: Նամակում մասնավորապես ասվում է.

«2012թ. օգոստոսի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի և հետցնցումներից վնասվել էր Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի թիվ 104 տունը և ստեղծվել էր վթարային իրավիճակ:

Քաղաքապետարանի և մարզպետարանի կողմից կազմված հանձնաժողովը եղել է տեղում և ծանոթացել իրավիճակին (խորհուրդ են տվել շտապ ազատել տունը): Կատարել են ուսումնասիրություն և կազմվել է արձանագրություն, բայց մինչ օրս ոչ մի գրավոր պատասխան չի ստացվել: Վերջին օրերին տեղի ունեցած երկրաշարժերի հետցնցումներից տեղի է ունեցել տան հիմնական պատի փլուզում և այժմ տունը գտնվում է ծայրահեղ վթարային վիճակում: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները պահանջում են լքել տունը և ապաստարան խնդրել բարեկամներից: Խնդրում եմ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր: Ընտանիքը բաղկացած է 6 մարդուց և չունի նյութական միջոցներ այլ բնակարան ձեռք բերելու համար»,- ասված է նամակում: