31 հունվարի 2003 - 21:23 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՐՑԱԽԱՂ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ԹԻՄԻ ՀԵՏ
Փետրվարի 12-ին Իսրայելի հավաքականը իր դաշտում հերթական մրցախաղ կանցկացնի Հայաստանի հավաքականի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալույունը,Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խաղին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել` ընդգծելով, որ իրենց չի անհանգստացնում լարված իրավիճակը մերձարեւելյան տարածաշրջանում: Հայկական կողմը համաձայն է իր հավաքականն ուղղարկել, պայմանով, որ թիմն իր տարամադրության տակ ունենա ինքնաթիռ` չարտերային չվերթի համար եւ մրցախաղի լրացուցիչ 1000 տոմս: Հայաստանի պատվիրակությունը մտադիր է տոմսերը բաժանել Իսրայելի ֆուտբոլային գիշերօթիկ դպրոցներում սովորողներին, հաղորդում է Իսրայելի մարզական նորությունների գործակալությունը: