
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, այլ պաշտոնատար անձինք այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերտի հուշահամալիր:
Ամենայն Հայոց կաթողիկոսը զոհերի հիշատակին աղոթք առ Աստված հնչեցրեց:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվա ուղերձում ընդգծել է, որ մենք՝ որպես պետություն ու որպես ժողովուրդ, պայքարել և պայքարելու ենք աշխարհի որևէ անկյունում մարդկության դեմ ուղղված ամենադաժան հանցագործության՝ ցեղասպանության բոլոր դրսևորումների դեմ` ազգատյացության սերմանումից մինչև բնաջնջում, անտարբեր լռությունից մինչև ժխտում: «Պայքարելու ենք համոզմունքով, քանի որ դա է մեզ պարտադրում վերապրած ժողովրդի մեր կարգավիճակը»,- շեշտել է ՀՀ նախագահը: