Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ֆրանսիացիների համար չափազանց կարևոր օր է, ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Նա նաև նշել է, որ Հայոց ցեղասպանությունն այնքան կարևոր է երկրի համար, որ Ֆրանսիայի խորհրդարանն այն ընդունել է դեռ 12 տարի առաջ: «Ֆրանսիական շատ քաղաքներում հազարավոր ֆրանսահայեր են ապրում, ինչն ավելի է ամրացնում երկու երկրների կապերը»,- ասել է նա:
Դեսպանի հետ Ծիծեռնակաբերդում էր նաևՖրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Վալերի Բուայեն, ով հեղինակել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը կրկին մերժվել է: Նա ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ, ապա լուսանկարել հուշահամալիրը, Արարատ լեռը: